Օգնության են հասել փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին՝ ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասի թիվ 8 շենքում՝ 4-րդ և 5-րդ հարկերի միջև, երկու երեխա արգելափակվել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր մեկնած  հրշեջ-փրկարարները վերելակից անվնաս դուրս են բերել Տ. Ի.-ին (ծնվ.՝ 2008թ.) և Տ. Բ.-ին (ծնվ.՝ 2001 թ.):

***
Մայիսի 3-ին՝ ժամը 15.20-ին, տեղեկություն է ստացվել, որ երևանի Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի քաղաքացու դին իջեցնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Է. Ա.-ի դին (ծնվ. 1972թ.) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

***
Մայիսի 3-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 5 շենքի տանիքից (9-րդ հարկ) ալեհավաքը ուժեղ քամուց վնասվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: 
Փրկարարներն ապամոնտաժել են 2 ալեհավաք:




Լրահոս