«Ֆիրդուսի» ճգնաժամը դեռ առջևում է (տեսանյութ)

«Ֆիրդուսի» ճգնաժամը դեռ առջևում է (տեսանյութ)

Հայտնի «Ֆիրդուսնոցը» թեև Երևանի սրտում է գտնվում, բայց օր օրի ավելի ու ավելի անմխիթար տեսք է ստանում:

Ժամանակին հայտարարվեց, թե այս տարածքը նույնպես իրացման գոտի է, և շուտով քանդվելու է:

Տոնավաճառ կոչվածը, ինչպես տեսնում ենք, իր տեղում է, բայց տարիներ շարունակ այստեղ առևտրով զբաղվող մարդիկ չեն շտապում նորոգման աշխատանքներ սկսել. նախ այդ նպատակի համար անհրաժեշտ միջոցներ չունեն, և հետո, եթե գումար էլ ունենային, հաստատ չէին ներդնի մի տարածքում, որն ամեն օր, հնարավոր է, հողին հավասարեցվի` իր տեղը զիջելով հերթական նորակառույցին:

«Ֆիրդուսի» տոնավաճառի առևտրականները հավաստիացնում էին, որ իրենք առանց ՀԴՄ-ի էլ կարող են աշխատել, բայց նման սարքեր ունենալ նրանց պարտադրվել է, իսկ չտպելը, բոլորին է հայտնի, թե ինչ տուգանքներ կարող է արժենալ, հատկապես` փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար:

Ամեն դեպքում, մանր առևտրականներին ավելի վատ օրեր են սպասում: Հայտնի է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում շեշտակիորեն բարձրանալու է հատկապես կանացի ժանյակավոր ներքնազգեստի գինը:

Վաճառականները հավատացած են, որ գնաճը ավելի է նվազեցնելու առևտրի ծավալը: Նրանք հուսահատված են և որևէ ելք չեն տեսնում:

Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան