ԱԺ պատգամավոր Շերիֆը հրաժարվել է պատգամավորական մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ երեկ կայացած Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի նիստի ժամանակ ներկաներին հայտնել են, որ ԱԺ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, հրաժարվել է պատգամավորական մանդատից: Մեր տեղեկություններով, նա գնում է Եվրոպա՝ բուժման, քանի որ առողջական խնդիրներ ունի:

Ամենայն հավանականությամբ Գրիգոր Գրիգորյանին կփոխարինի Հրազդանի հացի գործարանի տնօրենի որդին՝  Տիգրան Ներսիսյանը: armlur.am-ին լուրեր հասան, որ Գագիկ Ծառուկյանն արդեն տվել է իր համաձայնությոնը՝ Տ. Ներսիսյանին պատգամավոր կարգելու հարցում:

armlur.am-ը փորձեց տեղեկությունը պարզել ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանից՝ վերջինս հաստատեց, որ պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ Գրիգոր Գրիգորյանը 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարն էր: Արնահեղությունից հետո Սերժ Սարգսյանը հեռացրեց նրան: Գործազուրկ մնալուց որոշ ժամանակ հետո Շերիֆը մտավ ԲՀԿ ընտրացուցակ եւ դարձավ ԱԺ պատգամավոր:




Լրահոս