Շնորհավոր ամանոր եվ սուրբ ծնունդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի ընթերցողներ, “Ժողովուրդ” օրաթերթի եւ armlur.am խմբագրակազմը այս տարի վերջին անգամ 24.12.2011-ին հանդիպելով ձեզ հետ, ուզում է նշել ամենակարեւորի մասին: 2011-ը դարձավ մեր թերթի (նաեւ կայքի) եւ արդեն հազարներով հաշվվող ընթերցողական բանակի ծանոթության եւ մեծ բարեկամության սկիզբը: Հանդիպեցինք ամեն օր` ձեզ փոխանցելով այն, ինչ մեր լրագրողները տեսան ու արձանագրեցին: Ամենակարեւորը, օբյեկտիվ եղանք, չկեղծեծինք իրականությունը եւ ձեզ հետ միասին պայքարեցինք բոլորիս ճանապարհին ամեն օր հանդիպող անարդությունների դեմ: Որքան էլ ամանորից առաջ բոլորի լավատեսությունը մեծանա ու վատը փոքր ինչ անտեսվի, ժամանակավոր մոռացության մատնվի, միեւնույն է, չանցած մեկ-երկու շաբաթ մեր բոլոր հոգսերը նույն ծանրությամբ իրենց մասին հիշեցնել են տալու: Այնպես որ մաղթում ենք տոնը լիցքաթափման ու նոր ուժերի կուտակման հնարավորություն ընձեռի բոլորիս: Իսկ 2012-ը խաղաղություն ու բարօրություն պարգեւի հայոց աշխարհին: ԿՀԱՆԴԻՊԵՆՔ 2012-ի ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ: Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ:




Լրահոս