ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ  իր տեղեկություններով ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վարում է հիբրիդային շարժիչով, մոտ 600 հազար դոլար արժողության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա:”Սրա առավելությունն այն է, որ մեքենան էկոլոգիապես մաքուր է և չի աղտոտում օդը. մինչև 60 արագություն հավաքում է բենզին չծախսելով (աշխատում է էլեկտրաէներգիայով): ՀՖՖ մամուլի ծառայությունից մեզ հետ զրույցում ասացին, որ ընդհանրապես 600 հազար դոլարանոց մեքենա գոյություն չունի, իսկ հիբրիդային շարժիչով մեքենաներն էլ մասայական օգտագործման չեն: Հարցին, թե այնուամենայնիվ, Հայրապետյանը վարում է նման մեքենա, ՀՖՖ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին. “Կրկնում եմ, հիբրիդային շարժիչով մեքենաները մասսայական արտադրության չեն”,- գրում է “Ժողովուրդ”-ը:




Լրահոս