Երկրապահի օրվա առթիվ քիչ առաջ Եռաբլուր էին ժամանել երկրի բարձրաստիճան անձինք: Նրանց թվում էին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, միության անդամներ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում շնորհավորելով երկրապահի օրվա կապակցությամբ, նշեց.
«Երբ որ կլսեք, որ հայ ժողովուրդ գոյություն չունի, էն ժամանակ էլ երկրապահ չի լինի», – նշեց նա:
Անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, նա նշեց.
«Միշտ էլ ուզել են, իրենց տվողա եղե՞լ: 25 տարիա նույն բանն եմ լսում: Իրենք ուզում են, մենք էլ պետք է չտանք»:
Խոսելով ազատամարտիկների վիճակի մասին, նա նշեց. «Ազատամարտիկներն իրարից չեն առանձնանում, եթե վատ ենք ապրում, ուրեմն բոլորով վատ ենք ապրում: Լավ բաներ կան, ուրեմն բոլորի համար կան»: