Այսօր Եռաբլուր պանթեոն այցելած երկրապահների տրամադրությունն ավելի քան բարձր էր: Դա նկատվեց նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պահվածքից: Նա բոլորին ժպտում էր, հարցուփորձ անում, հին ու նոր պատմություններ հիշում:
Զորավար Գրիգորյանը, Եռաբլուրում տեսնելով գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (լֆիկ Սամո), հիշեց, որ Ալեքսանյանը «կռվել» է իր՝ 5-րդ բրիգադում:
«Մեդալներդ մնացել են ավտոյի բարդաչոկում»,- դիմելով Ալեքսանյանին` ասաց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը:
«Երկրապահ» էլիտայի հետ կանգնած Սամվել Ալեքսանյանը համեստաբար լռեց՝ հասկացնելով, որ ավելի հարմար օր կվերցնի գեներալի ընծան:
Այնուհետև գեներալ Մանվելը իր ջոկատի իրական ազատամարտիկին ծանոթացրեց Ալեքսանյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում