Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանը, որում մասնավորապես ասված է. “” Շնորհավորում և ամենայն բարիք եմ մաղթում նոր` 2012 թվականի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Թող որ 2012 ը լինի բարգավաճման, իղձերի իրականացման տարի, հայ օջախներում իշխեն բարեկեցությունն ու երջանկությունը, շատ մանուկներ լույս աշխարհ գան և մեր հայրենիքում լինի խաղաղություն: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր պաշտպաններին` հայոց բանակի զինվորներին և սպաներին, ովքեր հսկում են մեր անդորրը և անսասան պահում հայոց սահմանները: Սիրելի զինվորներ և սպաներ` շարունակե’ք մնալ քաջության և նվիրվածության օրինակ բոլորիս համար: Աստված պահապան  ձեզ և ձեր ընտանիքներին: Սիրելի հայրենակիցներ` 2012թ ի կարևոր քաղաքական իրադարձությունը մայիսի 6-ին նախանշված Ազգային ժողովի ընտրություններն են։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդը, ի դեմս նորընտիր Ազգային ժողովի, կուզենա տեսնել նվիրյալների, որոնք կարող են զբաղվել օրենսդիր գործունեությամբ ի բարօրություն հայ ազգի և Հայաստանի Հանրապետության:  Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոների կապակցությամբ, լինե”նք լավատես և աշխատասեր: Աստված պահապան հայ ազգին: ՀՀ ԱԺ Փոխնախագահ Սամվել Բալասանյան   




Լրահոս