Հրդեհի պատճառով դադարեցվել է ուկրաինական ալիքների հեռարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում դադարեցվել է մի քանի հեռուստաալիքների և ռադիոալիքների հեռարձակումը: Պատճառը Ուկրաինայի ազգային հեռուստառադիոընկերության մոտակայքում գտնվող թունելում հաղորդալարի հրկիզումն է. հայտնում է BBC-ին:

Ինչպես հաղորդել է արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, հեռուստաաշտարակը չի հրդեհվել: Ուկրաինական լրատվամիջոցներն ու բլոգերները ենթադրում են, որ հրդեհը տեղի է ունեցել անհայտ անձանց կողմից հրկիզող նյութով շիշ նետելու արդյունքում: Հրդեհի պատճառը դեռ չի պարզվել, սակայն Կիևի քաղաքային ադմինիստացիայի ղեկավար Վլադիմիր Բոնդարենկոն բացառել է դիվերսիայի հնարավորությունը: Նրա հոսքով՝ ամենայն հավանականությամբ, հրկիզումը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով:




Լրահոս