Գիտնականներն առաջարկում են ՁԻԱՀ-ը բուժել սոյայի սոուսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոյան կարող է փրկող դեղամիջոց դառնալ ՁԻԱՀ-ով հիվանդների համար: Նման եզրակացության է հանգել Միսսուրիի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողների խումբը` մոլեկուլյար կենսաբանության և իմունոլոգիայի պրոֆեսոր Ստեֆան Սարաֆյանոսի ղեկավարությամբ:

Բժիշկների ուշադրությունը գրավել է EFdA մոլեկուլը, որը դեռևս 2001 թ.-ին հայտնաբերել են սոյայի սոուսն արտադրող Yamasa ընկերության մասնագետները: Պարզվել է, որ համի ուժգնացման համար օգտագործվող այդ միացությունը իր ներգործությամբ նման է տենոֆովիր դեղամիջոցին, որն օգտագործվում է ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ընդ որում, տենոֆովիրի արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է այն պատճառով, որ օրգանիզմը սովորում է դրան: Իսկ EFdA-ի նկատմամբ ռեզիստենտությունը հիվանդների մոտ կարող է զարգանալ ավելի պակաս հավանականությամբ, քանի որ մոլեկուլը սկսում է ազդել ավելի շուտ, և միաժամանակ քայքայվում ավելի դանդաղ, քան տենոֆովիրը:

Գիտնականներն արդեն փորձարկել են նյութը ՁԻԱՀ-ով վարակված կապիկների վրա: Այդ կենդանիներն այնքան հիվանդ են եղել, որ մոտ ժամանակներս նրանց ենթադրվում էր քնեցնել: Սակայն նոր դեղամիջոցի կիրառումից մեկ ամիս անց նրանք իրենց հիանալի են զգացել, իսկ վիրուսի պարունակությունն արյան մեջ նվազել է մինչև աննշան մակարդակը:




Լրահոս