«Տղայական ռազբորկա»-ն՝ Վերնիսաժում կրակոցների պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի և դեռևս չպարզված մի անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Վերնիսաժի տարածքում:

Բանն այն է, որ պատգամավորի փեսան ապրում է այն շենքում, որի տարածքում այսօր կրակոցներ են տեղի ունեցել:

Մեր տեղեկություններով՝ Կ. Կարապետյանի փեսան և դուստրը շենքից դուրս են եկել, նստել իրենց պատկանող թանկարժեք մեքենան, որոնց ճանապարհը հանկարծակի փակել է մեկ այլ մեքենա: Սա պատճառ է դարձել, որ պատգամավորի փեսան վրդովվի: Նախ նա որոշ ժամանակ սպասել է, որ իր մեքենայի «դեմը կտրած» ավտոմեքենան հեռանա, սակայն հասկանալով, որ մեքենան դեռ երկար իրեն կսպասեցնի, իջել է մեքենայից՝ պարզելու, թե ով է համարձակվել փակել իր ճանապարհը:

Սկզբում փորձել են պարզաբանել, սակայն ճանապարհը փակած մեքենայի վարորդը հետզհետե բորբոքվել է, և զրույցը վերածվել է լեզվակռվի, ապա գործի են դրել զենքերը:

armlur.am-ը տեղեկացավ նաև, որ Կ. Կարապետյանի փեսան ևս վիրավոր է, սակայն անհայտ է, թե նրան ինչպես են տեղափոխել հիվանդանոց, և այժմ որտեղ է գտնվում: Պարզ չէ նաև, թե ով է եղել նրա հետ վիճաբանողը:

4411

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյան (Յուվեցի Կարո)

 

DSC02152

DSC02159

DSC02161

DSC02162




Լրահոս