Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, այսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային` Գոռ Առաքելյանին, տեղափոխել են Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` որոշելու համար վերջինիս նկատմամբ կիրառվող խափանման միջոցը:
Ինչպես հայտնում են Armlur.am-ի աղբյուրները, դատարանի որոշմամբ` Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 1, 6, 10 կետերով և 205 հոդվածի 1-ին մասով:
Հոդվածի հատկանիշների համաձայն` սպանության փորձը երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով խուլիգանության դրդումներով, նախատեսում է ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով:
Մեզ հայտնեցին նաև, որ Գոռ Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Լուսանկարը` hetq.am-ի:
Տաթև Հարությունյան