Ռոբերտ Դե Նիրոն կնկարահանվի «Ավտոբուս 757» մարտաֆիլմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոբերտ Դե Նիրոն Բատոն Ռուժում կմիանա 15 միլիոնանոց բյուջեով «Ավտոբուս 757» մարտաֆիլմի նկարահանումներին:
Սքոթ Մաննի այս ֆիլմը պատմելու է խաղատանը աշխատող թղթախաղի դիլլերի մասին, ով որոշում է իր հանցակիցների հետ բանկ թալանել, այնուհետև թալանած փողերով փախչել գողացված ավտոբուսով` գերիներով լցված:

Դե Նիրոն կխաղա Հռոմի պապ մականունով խաղատան տիրոջ դերը: Հենց այս խաղատան անօրինական եկամուտներն էլ որոշում է իրենով անել բանկը թալանողը:

Ֆիլմի սցենարը գրել է Սթիվեն Սեֆերը. նկարահանող խումբը համագործակցում է Emmett/Furla/Oasis Films կինոընկերության հետ:




Լրահոս