Պ. Հայրիկյան. Եթե երկրում չկա ժողովրդավարություն, ուրեմն ունենք Լենին կամ Ստալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ընդհանուր քաղաքական իրավիճակը կարելի է գնահատել որպես սպասողական,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: “ԱԻՄ-ը որոշել է մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին”- նշեց նա:Պարույր Հայրիկյանի խոսքով՝ եթե երկրում չկա ժողովրդավարություն, ուրեմն ունենք Լենին կամ Ստալին: “Պատրաստ ենք աշխատել ոչ միայն ՀՀԿ-ի, այլև նույնիսկ իմ կողմից չսիրված ՀԱԿ-ի հետ, միայն թե նրանք առաջնորդվեն ժողովրդավարական սկզբունքներով: Եթե նրանք ընդունեն մեր ռազմավարական առաջարկը, կարող են դառնալ մեր գործընկերը”,- ասաց ԱԻՄ նախագահը:Անդրադառնալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հնարավորության թեմային` Պարույր Հայրիկյանն ասաց, որ այդ ընտրակարգը շատ ավելի լավն է: Ամփոփելով` Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ ԱԻՄ-ում, վերջին տվյալներով, կա շուրջ 8 հազար մարդ:




Լրահոս