Apple-ն աշխարհի ամենաթանկ ընկերությունն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Apple ընկերության բաժնետոմսերի գները շարունակում են ռեկորդային ցուցանիշներ արձանագրել բորսաներում: Արդեն երկրորդ օրն է ամերիկյան ընկերության բաժնետոմսերը ամենաթանկն են աշխարհում, գրում է “Վեդոմոստի”-ն:Փորձագետների պնդմամբ, Apple-ը համաշխարհային բարձրտեխնոլոգիական շուկայի հիմնական դերակատարն է: Վերջին մեկ տարում այն իր կապիտալիզացիայով մի քանի անգամ գերազանցել է Exxon Mobil նավթային հսկային, որը սակայն, նախկինում, վաճառքների սեսիայի ավարտին միշտ վերականագնում էր իր դիրքերը: Սակայն նման բան վերջին անգամ տեղի է ունեցել անցած չորեքշաբթի օրը: Երեկվա սակարկային օրվա արդյունքներով Apple-ի կապիտալիզացիան կազմել է 422 միլիարդ դոլար, իսկ Exxon Mobil-ինը` 409 մլրդ:Canalys վերլուծական ընկերության երեկ հրապարակած տեղեկության համաձայն Apple-ը` համակարգիչնեի համաշխարհային խոշորագույն արտադրողն է, որը զբաղեցնում է աշխարհի համակարգչային շուկայի 17%-ը: 




Լրահոս