Ամենահարուստ մարզպետը 1տարում 2 միլիարդ է վաստակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ամենահարուստ մարզպետերից է: Դա է վկայում նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով մարզպետի ներկայացրած հայտարարագիրը:

Նշենք, որ հայտարարագրի տվյալները նոր են. էթիկայի հանձնաժողով են ներկայացվել այս տարվա մարտի 17-ին:

Վահե Հակոբյանն անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է 16 գույքի տեսակ: Մարզպետն ունի 3 բնակարան, 3 անհատական բնակելի տուն, 7 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն և 1 ավտոտնակ: Ըստ հայտարարագրի` նա ունի նաև 4 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` GAZ 3102, Toyota Camry 3.5, Porsche panamera S 4.8, Volkswagen golf 1.9D մակնիշների:

Հակոբյանն ունի 11 բաժնեմաս, որոնց գումարները կազմում են 7.072.980.850, 150.000.000, 351.309.000, 20.000, 25.000, 25.000, 25.000, 14.000.000, 50.000, 50.000, 50.000 դրամ: Վահե Հակոբյանն ունի նաև հանձնված կամ վերադարձված 7 փոխառություն: Դրանց գումարները կազմում են 215.049.850, 593.253.500, 389.930, 2.179.401.656, 45.235.000, 42.000.000 և 9.800.000 դրամ:

Անդրադառնանք մարզպետի դրամական միջոցներին: Հակոբյանն ունի 1.200.000.000 դրամ և 1.000.000 դոլար: Նրա եկամտի հիմնական աղբյուր են հանդիսանում 5.089.020 դրամ աշխատավարձը, 365.000.000 դրամ շահաբաժինը, 55.000.000 դրամ ստացված փոխառությունները, տրված փոխառություններից ստացված տոկոսը` 54.187.606 և 22.143.901 դրամ արժողությամբ և շահաբաժին` 1.562. 501.656 դրամ արժողությամբ: Ընդհանուր առմամբ 2013թ. մարզպետը վաստակել է 2,063,922,183 դրամ:

Հիշեցնենք, որ նա Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Անդրադառնանք նաև Վահե Հակոբյանի կենսագրական տվյալներին:

Ծնվել է 1977թ. մայիսի 18-ին քաղաք Քաջարանում:

1994-1999թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել է տնտեսագետի որակավորում:

1999թ. ընդունվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: 1999 թվականին հանդիսացել է «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ:

2000-2002թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ: 2003թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003-2004թթ. աշխատել է «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն: 2004-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք): 19.06.2007-07.05.2008թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 07.05.2008-05.02.2010թթ.` մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 05.02.2010-31.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից:




Լրահոս