Անցյալ տարի Հայաստանում գրանցվել է 195 ինքնասպանություն եվ 452 ինքնասպանության ձախողված փորձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի հանրապետությունում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի աճ է գրանցվել,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Հայաստանի ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։ “2011թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 647 դեպքեր, 2010թ. համեմատ դեպքերն աճել են 9.3%-ով: Արձանագրված դեպքերից 195-ը կազմել են ինքնասպանությունները, որոնք 2010թ. համեմատությամբ նվազել են 13.3%-ով: Այս տվայլները մեզ տրամադրել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը”,-ասաց նա:Ինքնասպանություն գործածների գերակշռող մասի տարիքը տատանվել է 30-65 (55.4%)և 65 ու բարձր (23.1%) շրջանում: Իսկ ինքնասպանության փորձերի դեպքերը 2010թ. համեմատ աճել են 23.2 %-ով և կազմել 452, որոնց կազմում գերակշռել են` 30-65 (47.3%) և 18-29 տարեկանները (35.8%): Երկու դեպքում էլ գերակշռում է արական սեռը:Ըստ սոցիալական կարգավիճակի և զբաղվածության, ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 56.7%-ն արձանագրվել են գործազուրկների և 16.5%-ը` թոշակառուների խմբերում: 




Լրահոս