Աբխազիայում ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբխազիայի ընդդիմադիր կուսակցությունների և կազմակերպությունների համակարգող խորհուրդն իր վրա է վերցնում հանրապետության ժամանակավոր կառավարում. տեղեկացնում է rosbalt.ru-ն:

Երեքշաբթի Սուխումիի կենտրոնում բացմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում էին կառավարոըթյան, գլխավոր դատախազի և Աբխազիաի արևելյան շրջանների ղեկավարների հրաժարամանները: Ընդդիմությունը հանդես է գալիս կոռուպցիայի դեմ և պահանջում բարեփոխումներ անցկացնել:

Երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբի և ընդդիմության բանակցություններն անարդյունք են մնացել, քանի որ ընդդիմադիրների մի մասը ներխուժել է նախագահի նստավայր:
Ընդդիմությունն առաջարկել է նախագահին հրաժարական տալ, սակայն Անկվաբը պատրաստակամություն է հայտնել համաձայնել կառավարության հրաժարականին:

«Մենք ցանկանում ենք կարգուկանոն հաստատել մեր սեփական տանը, սակայն ուզում եմ ընդգծել, որ Աբխազիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մեզ համար սրբություն են», – հայտարարել է ընդդիմության ղեկավարներից Վլադիմիր Զանտարիան: Նա հավելել է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին Ռւսաստանի հետ ոչ բավարար ինտեգրման համար:




Լրահոս