Ներսես Նազարյանի «Մոսկվիչկայում» «գերի են վերցրել» armlur.am-ի լրագրողներին. ՇՏԱՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին armlur.am-ի թղթակիցներին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցն ու սուպերմարկետի իրավաբանը թույլ չեն տալիս դուրս գալ խանութի տարածքից:

Պատճառն այն է, որ ընդմիջման ժամին «Մոսկվիչկայից» գնված բրնձրով փլավի մեջ armlur.am-ի թղթակիցն ապակու կտոր էր հայտնաբերել, ինչի պարզաբանման նպատակով տեսախցիկով «զինված» այցելեց խանութ: Քիչ առաջ մեր աշխատակիցները զանգահարեցին խմբագրություն և հայտնեցին եղելությունը: Նրանք արդեն 20 րոպե է՝ սուպերմարկետի նկուղում են: Լրագրողներից պահանջում են ջնջել լուսանկարներն ու տեսաձայնագրությունը, և միայն դրանից հետո նրանց ազատ կարձակեն:

Հիշեցնենք, որ սուպերմարկետների այդ ցանցը պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ընտանիքին:

Մանրամասները՝ շուտով:




Լրահոս