«Թամարա»-ի որոշ արտադրատեսակներում իսկապես միկրոբներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Թամարա» ՍՊԸ ընկերությունը չի հերքում, որ իր արտադրանքի մեջ հայտնաբերված միկրոբների քանակը գերազանցել է տեխնոլոգիական պահանջները:

Ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Պողոսյանը armlur.am-ին տեղեկացրեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը միայն մայիսի 21-ի արտադրանքի վերաբերյալ է նման եզրակացության եկել, և «Թամարա»-ն այդ օրվա արտադրանքը, ըստ Տ. Պողոսյանի, հավաքել է խանութներից:

Հիշեցնենք, որ այսօր, նույն ծառայության տարածած հաղորդագրությամբ, նշվել էր, որ մայիսի 30-ի որոշումով՝ արգելվել է «Թամարա» ՍՊԸ-ի «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր/200գ» արտադրատեսակների թողարկումը:




Լրահոս