«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2013-ի թիվ 1 հարկատուն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» թիվ մեկ հարկ վճարողն է 2013-ի արդյունքներիով: Այս մասին այսօր Ազգային ժողովում նշեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:

Նա հայտնեց, որ այս կոմբինատի հետ գործնական լավ հարաբերությունների մեջ են, որովհետև իրենք աշխատատեղ են ապահովում: «Սա հենց այնպես չեմ ասում, որովհետև ոչ միայն 2013 թվականին, այլև 2012-ին թիվ մեկ հարկ վճարողն էր»- հավելեց նա:

Փոխնախարարը հայտնեց, որ հանրույթն ավելացել է, պետք է հանքաքարը մշակվի, արտահանվի:

«Գազարդն» է իր ծավալներով այս պահին առաջինը: Թե տարվա արդյունքներով որը կլինի, չեմ կարող ասել»,-ասաց նա:

Հարցին, թե  գերվճար է արել կոմբինատը, նա պատասխանեց. «Դա պետք է ստուգումներով հաստատվի, դա արվում է կազմակերպության դիմումի համաձայն, իսկ մենք ադ խնդիրը չունենք իրենց հետ»:




Լրահոս