Զինվորի սպանության՝ առայժմ միակ վարկածը. շփոթել են թուրքի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին ԼՂ-ում զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղուկասյանի հարազատները դեպքի հետ կապված քննության ընթացքից դեռևս նորություններ չունեն:

Armlur.am-ի հետ զրույցում զինվորի հայրը` Արտուշ Ղուկասյանը, հայտնեց, որ վերջին անգամ մի քանի ամիս առաջ են այցելել զորամաս, որտեղ իմացել են, որ որդու իրենց մահից հետո հետախուզության բաժնի պետի լիազորությունները դադարեցվել են, և նա հեռացվել է աշխատանքից:

«Դեռ ոչ մի բան չկա, ոչ մի բան չգիտենք: Քննություն ա ընթանում, ու ով էլ լինի մեղավորը, պիտի պատժվի` օրենքի ողջ խստությամբ»,- ասաց զոհված զինծառայող Արման Ղուկասյանի հայրը:

Նշենք նաև, որ մահացած զինվորը տան միակ արու զավակն էր։ Բանակ էր զորակոչվել 2012թ. աշնանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ Քննչական ծառայությունից մեզ տեղեկացրել էին, որ զինվորի մահվան պատճառներից ամենահավանական վարկածը այն է, որ նրանք իրար շփոթել են թուրքի հետ, ինչի հետևանքով դիրքերում հնչել է կրակոց, և Արման Ղուկասյանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը՝ վիրավորվել։

Տաթև Հարությունյան




Լրահոս