Հայկական ժամանակ. Կրծքանշանով չեն որոշում մարդու աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղնախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը կրծքին չի կրում իր կուսակցության նշանը: Ինչո՞վ 1 դա պայմանավորված` երեկ թերթի թղթակիցը հարցրել է նախարարին: “”Ոչ մի բանով էլ պայմանավորված չէ: Դրանով չեն որոշում մարդու աշխատանքը””,- նկատելիորեն նյարդայնացած պատասխանել է գյուղնախարարը: Հնարավոր չէ վիճարկել նախարարի այս պնդումը, բայց այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչու են ՀՀԿ և ԲՀԿ անդամ մյուս նախարարները այդքան մեծ նշանակության տալիս կուսակցական կրծքանշանին: Թերթը նկատում է, որ իր կուսակցության կրծքանշանը չի փակցնում նաև մեկ այլ ՕԵԿ անդամ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: 




Լրահոս