Առավոտ. Եղանակով պայմանավորված այս օրերին տաքսիները Նոր Նորք տանում են Ծաղկաձորի գնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին եղանակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը մի շարք տաքսու վարորդների բիզնես անելու հնարավորություն է ընձեռել: Օգտվելով առիթից, որ հասարակական տրանսպորտի պարկն այնքան էլ լավ վիճակում չէ, և միկրոավտոբուսների որոշ մասը գերադասում է երթուղագիծ դուրս չգալ, երեկոյան ժամերին տաքսի ծառայությունների գները կրկնապատկվում, եռապատկվում, անգամ քառապատկվում են: Երեկ և նախօրեին, երեկոյան ժամը 20-ից հետո, մի շարք տաքսու վարորդներ Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ համայնքներ քաղաքացիների ուղեվարձը հաշվում էին Ծաղկաձորի գներով: Նրանք իրենց ծառայության դիմաց 5 հազար դրամ էին պահանջում` մերժում ստանալու դեպքում պարզապես հրաժարվում էին սպասարկել, քանի որ գտնվում էին մարդիկ, որոնք տուն հասնելու համար պատրաստ էին ցանկացած գումար վճարել: 




Լրահոս