Տավուշի մարզում արկեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին` ժամը 18.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում` «Իջեվանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում, հայտնաբերվել է ականանման առարկա:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է գաուբիցի 122 մմ 2 արկ (1-ը՝ մարտական գլխիկով). հրշեջ-փրկարարները ժապավենով սահմանազատել են տարածքը: 

Դեպքի վայր ժամանած N զորամասի սակրավորական խումբը արկերը տեղափոխվել է անվտանգ տարածք:




Լրահոս