Հրապարակ.ԲՀԿ ցուցակում լինելու է նաև Վիկտոր Սողոմոնյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, և առաջիկայում քննարկվելու է “”Սիվիլիթաս”” հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից իր հրաժարվելու հարցը: Թերթի տեղեկություններով, նա զբաղեցնելու է ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը: Ռոբերտ Քոչարյանի թիմից ԲՀԿ ցուցակում լինելու է նաև վերջինիս մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Մամուլի աշխարհի ևս մի ներկայացուցչի` քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի, ԲՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին արդեն իսկ տեղեկություն հրապարակվել է մամուլում: Թերթը նկատում է, որ եթե այս խմբին ավելացնենք նաև Նաիրա Զոհրաբյանին, Արամ Սաֆարյանին և Պետրոս Ղազարյանին, կարելի է ասել, որ մամուլը դարձել է ԲՀԿ-ի կադրերի բանկը:  




Լրահոս