Էկոնոմիկայի նախարարի տեղակալների համեստ ունեցվածքները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ  նախարարների տեղակալների ունեցվածքները: Այսօր կներկայացնենք իրավիճակը` Էկոնոմիկայի նախարար  Կարեն Ճշմարիտյանի տեղակալների պարագայում:

Նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն իր հայտարարագրում նշել է 2.500.000 դրամ, 6,500 եվրո և 6,500 դոլար: Նրա համար 2013թ.-ին եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը, իսկ որևէ շարժական կամ անշարժ գույք նա չի նշել:

gareg

Տեղակալ Գառնիկ Բադալյանի դրամական միջոցներն այնքան էլ շատ չեն: Նա հայտարարագրել է 2 մլն երկու հարյուր հազար դրամ և 4500 դոլար: Նրա համար նույնպես եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:

tigran

Արտաշես Ավետիսյանը հայտարագրել է մեկ բնակարան:  Սակայն նրա դրամական միջոցներն այնքան էլ քիչ չեն: Նա նշել է 120 մլն դրամ և 70 հազար դոլար: Սակայն նրա համար նույնպես եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է:

3

Տիգրան Հարությունյանը նույնպես մեկ բնակարան է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները շատ հետաքրքիր են: Նախարարի տեղակալը դրամով և դոլարով գումար չունի , իսկ եվրոյով գումարը կազմում է 140. 000:

evro

Կարդացեք նաև` Վարչապետի խորհրդականներն էլ վատ չեն ապրում




Լրահոս