Քեյթ Ուինսլեթը թուրքական ֆիլմում հայուհու դեր կտանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, ով հանդիսատեսին հայտնի է «Տիտանիկ» ֆիլմից, հայուհու դեր կկատարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում նկարահանվող ֆիլմում:

Թուրքական CNN turk-ի փոխանցմամբ՝ որոշվել է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի շրջանակներում նկարահանվող ֆիլմի վերնագիրը՝ «Իմ հոգու դատարկությունը»: Գլխավոր դերակատարներից է նաև Մարկ Ուելբերգը: Նկարահանումներն իրականցվելու են Վանում, Արարատ լեռան շրջակայքում և Էրզրումում:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ֆիլմի սյուժեն գրեթե կրկնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ուղերձը, որում Էրդողանը ցավակցություն էր հայտնել զոհված հայերի համար՝ միաժամանակ հավելելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տուժել են նաև թուրքերը, և «ցավն ընդհանուր է»:

1335177154_kinopoisk.ru-titanic-1855900




Լրահոս