Վարդենիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ. մարդիկ սպառնում են գիշերել ավտոճանապարհին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն  տեղեկացրել էինք, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները խուճապի մեջ են` կապված երեկ` հունիսի 29-ին, տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ:

Մարդիկ փակել են Վարդենիս մտնող ճանապարհը և պահանջում են, որ կառավարության անդամները գան և իրենց օգնություն ցուցաբերեն:

Ինչպես Վարդենիսից տեղեկացնում է Armlur.am-ի թղթակիցը, ոստիկանության աշխատակիցները փորձում են տուժած վարդենիսցիներին համոզել բացել ճանապարհը` ասելով, թե վարչապետը կմոտենա իրենց, սակայն մարդիկ մերժում են և կրկնում, որ իրենք տեղից չեն շարժվի և պատրաստ են անգամ այնտեղ գիշերել մինչև վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ իրենց չտեսնի:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ հավաքված քաղաքացիների հետ հանդիպման են գնացել Գեղարքունիքի մարզպետարանի կողմից կազմված երկու հանձանաժողովների ներկայացուցիչները` նախագահների գլխավորությամբ:

Առաջին հանձնաժողովի նախագահը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանն է, իսկ երկրորդինը` մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Իվան Ասատրյանը:

Հավելելնք, որ հանձնաժողովի կազմում են գտնվում Արտակարգ իրավիճակների մարզային վարչության աշխատակիցները, մարզպետարանի և Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցներ: Նրանք մեկիկ-մեկիկ մտնում են փլված տներից տուժածների բնակարաններ, պարզում վնասի չափը և օպերատիվ կերպով հաղորդում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին:

Ի դեպ, Armlur.am-ը տեղեկացավ, որ մարզպետն այսօր շտապ ժամանել է Երևան, հանդիպել տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին քննարկելու կառավարության իրականացնելիք քայլերը:

Armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրում է, և տեղում տիրող իրավիճակի մասին կհայտնեք քիչ ուշ:

1520772_1432247197062480_3881139994338492126_n

10351581_1432247140395819_9072582184580142141_n

10440876_1432247110395822_458777953222680507_n

10444562_1432247390395794_4620698799301098373_n

10484991_1432247333729133_6645060039676088321_n




Լրահոս