Վերջին ժամանակաշրջանում Գևորգ Կոստանյանի ունեցվածքը կտրուկ աճել է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Դատախազության աշխատողի օր: Այս առթիվ armlur.am-ը կներկայացնի թե ինչ կարողություն ունի ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նշենք, որ նա իր պաշտոնը զբաղեցնում է 2013թ. հոկտեմբերի 1-ից:

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի` նա 2013թ. սկզբում ունեցել է երեք բնակարան և մեկ ավտոտնակ:  Սակայն հարկային տարվա վերջում մնացել է այդ բնակարաններից միայն մեկը, որն արժեցել է 22 մլն դրամ: Մյուս երկու բնակարանները` 48 մլն և 34 մլն դրամ արժողությամբ, հարկային տարվա վերջում օտարվել են: Ավտոնտակը հարկային տարվա վերջում նույնպես չի եղել:

tun

Նրա դրամական միջոցները տարվա սկզբի համեմատ կտրուկ աճ են արձանագրել: Տարվա սկզբում նա ունեցել է 23 մլն դրամ, որը դարձել է 80 մլն: Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 89 մլն դրամ վաստակել:

dram

 

 




Լրահոս