Արթուր Բաղդասարյանը զավթում է Գյուղինստիտուտի հարակից տարածքը (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 2-ին, լարված իրավիճակ էր Ագրարային համալսարանի բակում:

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն է փորձում կառուցել, որը հարուցել է դասախոսական կազմի և ուսանողների զայրույթը: Նրանք այս ամենն անօրինական են համարում:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նշված տարածք էր ժամանել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով վեճի բռնվեց տարածքում հավաքված անձանց  հետ: Վերջիններս պահանջում էին շինության՝ Կառավարության կողմից տրված թույլտվությունը, սակայն պատգամավորը նշեց, որ դեռևս 2008թ. ունի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի թույլտվությունը:

Ստացվում է, որ նման իրավիճակի հեղինակները երկու՝ կոռումպացված և վարկաբեկված համարվող գործիչներ են՝ Արթուր Բաղդասարյան, Երվանդ Զախարյան:

vardenissss




Լրահոս