«ՎԱԶ-2121»-ը Ջերմուկի ճանապարհին շրջվել է ձորակը. վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին` ժամը 21:18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Հ-42 ավտոճանապարհի Վայք – Ջերմուկ հատվածում (13-րդ կմ) «ՎԱԶ-2121» մակնիշի 88 PN 889 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Հ.,  ծնվ. 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչից ուղևորները` 2022 թ. ծնված Հ. Հ.-ն, 1989 թ. ծնված Մ. Թ.-ն և 1986 թ. ծնված Լ. Ա.-ն տեղափոխվել են Վայքի ԲԿ: Տուժածների առողջական վիճակները գնահատվել է միջին ծանրության:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել հարակից ձորակը (մոտ 40 մ) և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 88 PN 889 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել ձորից և մոտեցրել քարշակ ավտոմեքենային:




Լրահոս