ՇՏԱՊ. Վարդենիսում խուճապ է. 14-ամյա երեխա է կորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այս պահին խուճապային իրավիճակ  է: Բնակիչները մեզ հաղորդեցին, որ չորս ադրբեջանցիներ դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ:

Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, և նրանցից մեկը գերի է ընկել: Փոխարենը՝ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են Քարվաճառի 14-ամյա մի բնակչի գերեվարել: Համենայն դեպս, հովվի ընտանիքը երկար ժամանակ է՝ չի կարողանում գտնել իր 14-ամյա որդուն:

Փորձեցինք այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն վերջինս չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Armlur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի բանակային N կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանի հետ, ով բառացիորեն փոխանցեց հետևյալը.

«Չէ նման բան չկա: Եթե նման բան լիներ, չէի պատասխանի ձեր հարցին, բայց քանի որ նման բան չկա, այդ պատճառով էլ պատասխանում եմ: Մի երեխա, որը հովիվ է եղել, կորել էր, ծնողները  խառնվել էին, փնտրում էին նրան: Կրկնում եմ՝ դիվերսոն հարձակում չի եղել, մենք էլ ամուր ենք»:

Թեև բարձրաստիճան զինվորականը մեզ հավաստիացրեց, որ ամեն ինչ կարգին է, այնուամենայնիվ, Վարդենիսում դեռ խուճապ է: Մարդիկ անգամ ջուրը եռացնելուց հետո են օգտագործում, քանի որ լուրեր կան, թե ադրբեջանցիները, հնարավոր է, թունավորած լինեն Վարդենիս մտնող ջրային պաշարները: Թե ինչքանով է հավաստի այս վերջին տեղեկությունը, մենք կփորձենք պարզել կարճ ժամանակ անց:

Մանրամասները` քիչ ուշ:




Լրահոս