Որոշ ժամանակ առաջ ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Ֆրանսիան պատրաստվում է զենք վաճառել Ադրբեջանին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեպսան Անրի Ռենոն նշեց, որ առաջին անգամ է նման բան լսում և չի տիրապետում այդ տեղեկատվությանը:
Նա մանրամասնեց, թե չի տիրապետում այդ տեղեկատվությանը և վստահեցրեց՝ նման բան չի կարող լինել: Միաժամանակ դեսպանը նաև նշեց, որ պետք է մերժել զենք վաճառելու գաղափարը այն երկրներին, ովքեր գտնվում են պատերազմական վիճակում:
Անդրադառնալով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելուն,Անրի Ռենոն ասաց, թե որպես այլ երկրի դեսպան՝ չի կարող մեկնաբանել Ռուսաստանի քայլը և չի ցանկանում խառնվել երկու երկրների հարաբերություններում: