Դիպուկահարի կրակոցից 19-ամյա հայ զինվոր է զոհվել Նոյ 19,2011 16:13 Արցախի հանրապետության սահմանային զորամասերից մեկում, այսօր` նոյեմբերի 19-ին, առավոտյան ժամը 08:40-ին, հայ զինվոր է սպանվել:ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է …
Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Նոյ 19,2011 12:06 Նոյեմբերի 18-ին բրազիլական Կալդաս-Նովաս քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստներ: Մինչև 16 տ տարիքային խմբում առաջնության առաջին համար Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը, որը վարկանիշով 7-ն է, հաղթել են մրցակիցներին: Գրիգորյանը ավելի ուժեղ գտնվեց քան Դավիթ Ժանգան (Կանադա), իսկ Գաբուզյանը՝ քան Բերնարդո Վիզոտտոն (Բրազիլա): Առաջին տուրից հետո Գրիգորյանը գլխավորում է մրցաշարային …
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հոկեյ խաղալիս.(տեսանյութ) Նոյ 19,2011 11:19 Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մարզում է անցկացրել պատանի հոկեյիստների հետ: ՌԴ վարչապետը եղել է հոկեյիստի համար նախատեսված հանդերձանքով և որպես հարձակվող` շատ ակտիվ է գործել սահադաշտում: Մրցավեճի ընթացքում Պուտինը նախ գոլային փոխանցում է կատարել, հետո ինքը գոլի հեղինակ դարձել:
Նյու-Յորքը ջրի տակ կանցնի Նոյ 19,2011 11:10 Ամերիկյան Նյու-Յորք քաղաքը ջրի տակ կանցնի 10 տարուց` այդպիսին են Կոլումբիական և Կոռնելյան համալսարանների գիտնականների հետազոտությունների արդյունքները: Ըստ գիտնականների, գլոբալ տաքացման և ծովերի մակարդակների բարձրացման հետևանքով Նյու-Յորքը կարող է ջրի տակ հայտնվել առաջին իսկ փոթորիկի դեպքում: Գիտնականները կոչ են արել պաշտոնյաներին անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, քանի որ Նյու-Յորքի փողոցների 1/3-րդը կարող է անցնել ջրի տակ …
էդվարդ Նալբանդյանը մեկնում է Եվրոպա Նոյ 19,2011 10:33 ԱԳՆ մալմո ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-26-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելություններ է կատարելու Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա և Լիտվա: Այցելությունների ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա վերոհիշյալ երկրների իր գործընկերների հետ, իսկ Բրյուսելում մասնակցելու է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստին:
Ժամանակ. Հայկական հանցաշխարհ Նոյ 19,2011 10:31 Թերթը գրում է. “”Երեկ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են մի հանցախումբ, որը բավական երկար ժամանակ զբաղվել է գողությամբ, փողերի լվացումով և հանցավոր այլ գործունեությամբ: Այդ հանցախմբի անդամները հիմնականում եղել են Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ: Որ մեր հայրենակիցներից շատ շատերը Եվրոպայում զբաղվում են մանր գողություններով, հայտնի է վաղուց և բոլորս գիտենք այդ մասին, …
Մերկասառույց և խցանում Սևանի ոլորաններում Նոյ 19,2011 10:18 Նոյեմբերի 19-ին, ժամը 07.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում` Սևանի ոլորաններում, մերկասառույցի պատճառով արգելափակվել են տրանսպորտային միջոցներ. առաջացել է խցանում: Դեպքի վայր է մեկնել “”Դիլիջանի Ճանշին”” ՓԲԸ-ի 2 տեխնիկա. կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:
Երկիր. Կառավարությունը ուսուցիչներին “”քցում է”” Նոյ 19,2011 10:16 Թերթը գրում է, որ մինչ հրապարակային ելույթներում մեր պետական այրերը կարեւորում են մանկավարժի դերը` չմոռանալով մեջբերումներ անել դասականների խոսքերից, երկրիս ղեկավարն էլ ընդամենը մեկ ամիս առաջ Ուսուցչի տոնին ձոներ էր երգում մանկավարժներին, վերջիններիս, ստացվում է «տակից քցում են»:”” Գեղարքունիքի մարզի, մասնավորապես` Մարտունու տարածաշրջանի հանրակրթական գրեթե բոլոր դպրոցները վերջին ամիսներին նախատեսվածից պակաս ֆինանսավորում են ստացել, միջին հաշվով` …
Հայկական ժամանակ. Աղվան Հովսեփյանին կփոխարինի Արթուր Բաղդասարյանը Նոյ 19,2011 09:53 Թերթը գրում է, որ իշխանական խոհանոցում արդեն նշվում է ՀՀ նոր գլխավոր դատախազի անունը: «Ըստ որոշ տեղեկությունների` Աղվան Հովսեփյանին պետք է փոխարինի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Վերջինիս անունը այդ պոստի համար հոլովվում է դեռ վաղուց: Բայց այս ընթացքում Սերժ Սարգսյանին չէր հաջողվում Հովսեփյանից հրաժարականի դիմում կորզել: Ենթադրվում է, որ աղմկոտ հրաժարականների նոր փուլը կարող է սկսվել …
Հրապարակ. Ս. Սարգսյանն ուզում է ազատվել Հովիկ Աբրահամյանի գերդաստանի պաշտոնյաներից Նոյ 19,2011 09:17 Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է մինչև մայիս ազատվել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանի պաշտոնյաներից, որոնք հատկապես Աբրահամյանի հարազատ մարզում՝ Արարատում, գրեթե բոլոր ոլորտներում արմատներ են ձգել: “”Մեր աղբյուրը փոխանցում է, որ նախագահը մարզում “”մաքուրով”” ձայներ ապահովող, այլ կերպ ասած՝ տվյալ շրջանում դեռևս չվարկաբեկված մարդկանց է որոշել խաղի մեջ ներքաշել: Զորօրինակ, մի քանի օր …
17 Ապրիլ 07:35 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
17 Ապրիլ 13:43 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպարցիների հետ Փաշինյանի հանդիպումը տևել է մոտ 20 րոպե, բայց այն թեժ է անցել․ մանրամասներ
16 Ապրիլ 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չոքած վիճակում տաբատը իջացնում են, փայտ դնում ոտքերի արանքում․․․ Սամվել Վարդանյանի պաշտպանները մանրամասներ են հայտնում դեպքից
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
11 Ապրիլ 15:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ում է պատկանում երեկ Արգավանդի ճամփին հափշտակված 36 կգ ոսկին և 293 մլն ՌԴ ռուբլին․ ով է նա
20 Մարտ 11:12 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի գյուղերն էլ ենք տալու, անկլավներն էլ ենք տալու, հետո վախեցնելու են Սահմանադրությամբ․ Սամվել Բաբայան
22 Մարտ 18:01 «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ