ՉԵՆ ՈՒՇԱՑՆԻ

Արձագանքելով նախալեռնային շրջանների ֆերմերների դժգոհությանը, թե խոստացված սերմացու կարտոֆիլը տեղ չի հասել, եւ ցանքսը վտանգված է, գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը վստահեցրեց, թե «չեն ուշացնում»:«Նոր-նոր սեզոնը սկսվում է, եղանակը նոր է բացվել, կհասցնեն, միշտ էլ մայիսին են ցանում, չեն ուշացնի»,-համոզված է մասնագետ-պաշտոնյան: