Կառավարությունում հինգշաբթին պաղպաղակի օր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդային տարիներին հին ու բարի ավանդույթ կար. հինգշաբթի օրերը հռչակվում էին ձկնային օր, և բոլոր ճաշարաններում ու ռեստորաններում մատուցվում էին միայն ձկնային ուտեստներ: Իսկ ահա ՀՀ կառավարությունում հինգշաբթի օրերը պաղպաղակի օր է:

Երեկ «Ժողովուրդ»-ը կառավարության նիստից հետո շենքի հետնամուտքի մոտ նկատեց, թե ինչպես են «Թամարա» պաղպաղակի արտադրությամբ զբաղվող ընկերության առաքիչներն արկղերով պաղպաղակ տանում կառավարության շենք: Առիթից օգտվելով՝ «Ժողովուրդ»-ը առաքիչներից հետաքրքրվեց, թե քանի հատ պաղպաղակ է կառավարությունը գնում և ինչ գնով. «Տարբեր կառավարությունների ժամանակ միշտ էլ մեր ընկերությունն է իրենց պաղպաղակ մատակարարել: Շաբաթը մեկ անգամ են գնում, իսկ գումարը միմիայն ֆակտուրայով ու փոխանցումով է լինում: Ավելի քան 140 պաղպաղակ են գնում, իսկ գինն էլ տատանվում է 80-180 դրամի սահմաններում: Թանկ պաղպաղակ 30 հատ են գնում»:

Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Սուսաննա Տոնոյանից տեղեկացավ, որ այս պաղպաղակները բերվել են կառավարության բուֆետ-ճաշարանի համար. «Կառավարությանը կից սպասարկող ՊՈԱԿ-ը պայմանագիր է կնքվել «Թամարա» ընկերության հետ՝ որպես մատակարարի, ինչի համար էլ նրանց պաղպաղակ է մատակարարում»:




Լրահոս