Մանկատնից փողոց. Փտած «մոդուլներում» տասնյակ ընտանիքներ են ապրում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում մինչեւ օրս պահպանվում են դեռեւս երկրաշարժից անմիջապես հետո, նախկին խորհրդային միության տարբեր հանրապետություններից ժամանած շինարարների համար կառուցված փայտաշեն հանրակացարանները, գյումրեցիների լեզվով ասած` «մոդուլները»:

Բնականաբար, դրանք գրեթե ամբողջովին փտել են, սակայն դրանցում շարունակում են բնակվել տասնյակ անօթեւան ընտանիքներ:

Եթե նախկինում, օտարազգի շինարարների մեկնելուց հետո, բնակվողների մեծ մասը համարվում էին երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած ընտանիքներ եւ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա էին եւ նախորդ տարիներին նրանցից շատերը բնակարան ստացան, ապա ներկայումս դրանցում բնակվողների գերակշիռ մեծամասնությունը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

Այդ «մոդուլներից»  մեկի դատարկ սենյակում էլ հանդիպեցինք 23-ամյա Տիգրանին: Նա մեծացել է  մանկատներից մեկում:  20 տարեկան հասակում մանկատնից դուրս էր եկել ու հայտնվել փողոցում: Իսկ ժամանակավոր կացարանը Գյումրու քաղաքապետարանի կողմից օրերս էր նրան հատկացվել: Առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում:

Ի դեպ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները դատարկաձեռն չէին: Տիգրանին տրամադրվեց Կանադայի «Գոլոլեան Հիմնադրամի» եւ ավստրալահայ Արամ Միքայելյանի աջակցութամբ ձեռք բերված օգնությունը:




Լրահոս