Շտապ. «Բանդայի» գործով ամբաստանյալն ինքնավնասում է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի «Բանդայի»  գործով՝ ավելի քան երեք տարի ձգվող դատաքննությունը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Դավիթ Գալստյանի հարցաքննությունը շարունակվեց, և պաշտպան Ստեփան Ոսկանյանի հարցին՝ մինչ ձերբակալվելը փորձե՞լ է դիմել փախուստի, ամբաստանյալը բացասական պատասխան տվեց, ապա ասաց, որ հարցաքննություն որպես այդպիսին չի եղել. «Տարել են, ծեծել, են, ասել են՝ մի տարվա գործերը ձերն են, պիտի խոստովանեք»,- ասաց ամբաստանյալը:

Ապա վերջինս հայտնեց, որ քննչական գործողություններին չի մասնակցել վատառողջ լինելու պատճառով:

Պաշտպան Հովիկ Արսենյանը հարցրեց, թե նրան բերման ենթարկելու պահից սկսած` Արտյուշա Հակոբյանի ներկայությամբ նրան հարցեր տվել են:

Ամբաստանյալն ասաց, որ իրեն հարցրել են՝ «Միասի՞ն եք թալանել», ամբաստանյալն ասել է. «Ես էտ մարդուն սկի դեմքով չեմ ճանաչում, ո՞նց կարողա իրա հետ թալան անեի: Նրանք էլ՝ բա մենք դա արդեն կպարզենք: Արտյուշա Հակոբյանի մասին լսել եմ կալանավայրից: Գառնեցի տղա կար, ասում էր՝ գյուղում էս կա, էն կա: Իսկ Արման Դալլաքյանի մասին ասում էին՝ իրա հետ գողություն ա արել, բայց ես իրան երբեք չեմ տեսել: Վեցերորդ վարչությունում եմ իմացել»:

Մեղադրող կողմը հայտարարեց, որ ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում հակասություններ է տեսնում, և խնդրեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը:

Մեղադրողն ընթերցեց նախաքննական ցուցմունքը, որում ասվում էր, թե ինչպես են ինքն ու Գուգոն` մի քանի այլ տղաների հետ, մի քանի տնից գողություններ արել, ապա կիսվել ավարով:

«Սեյֆը կոտրեցինք մեքենայի մեջ, մեջից դոլարեր թափվեցին: Հետո այդ գումարով գնեցինք կլոր ֆար մերսեդեսը, մյուս մասն էլ հաճույքների համար ծախսեցինք: Նորքում՝ Ամառանացոյին փողոցում, տուն էինք վարձել: Ամառանոցայինի տան տերն աղջիկ ուներ:

Հետո Գուգոն հայտնեց, որ ռազբոյ պիտի անենք Կիլիկիայի տներից մի մեծահարուստի տնից: Գուգոյի սունկից վերցրինք զենքեր, մասկեք, ձեռնոցներ: Ամեն մեկը մի զենք վերցրեց: Օրն անձրևային էր: Գրասենյակում նստած էր տղամարդ, նրան կապկպեցինք ու բարձրացանք երրորդ հարկ: Զենքերով, հարվածներով ու սպառնալիքներով գումար է պահանջվել: Ասում էին պարտքերի, տոկոսների տակ են: Բայց ես երեք միլիոն գտա, տղաները սպալնյայից քսան հազար դոլար ու զարդեր: Հասնելով մերսեդեսի մոտ` գումարը կիսվեցինք, ոսկեղենի գումարը ինը հազար դոլար էր, դա էլ կիսվեցինք: Հետո մնացած մասը Գուգոն պիտի տար սեպտեմբերին, բայց բռնվեցինք: Հետո ասեցին, որ Դերժինսկու դպրոցի մոտակայքում կա հարուստ բժշկի տուն: Պիտի էնտեղ ռազբոյ անեինք: Մենք Երկրորդ Մասիվից իջանք իրանց մոտ, Արթուրն ասեց մեքենայից պայուսակը վերցնեմ: Հետո մեքենայի ազդանշանի ձեն լսեցինք ու որոշեցինք ռազբոյը չանենք, որ չբռնվենք: Էնտեղ ջահել տղա կար անծանոթ: Հետո տաքսով գնացինք այնտեղ, ոստիկանները բռնեցին ու բերման ենթարկեցին: Բոլոր դեպքերում էլ գնացել են սև շորերով, սև դիմակներով ու ձեռնոցներով:

Ապա արտակարգ դեպք տեղի ունեցավ նիստերի դահլիճում. ամբաստանյալը բերանից ինչ-որ իր հանեց և փորձեց ինքնավնասում անել՝ ասելով. «Արյունս քամել եք, ի՞նչ եք ուզում լինի»: Տեղի ոստիկանները չհասցրին կանխել նրա հետագա գործողությունները:

Դատարանը ընդմիջում հայտարարեց:




Լրահոս