Ռոնալդուն գոհ է «արքայական ակումբի» տրանսֆերային քաղաքականությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գոհ է «արքայական ակումբի» վարած տրանսֆերային քաղաքականությունից և իր գոհունակություն է հայտնել այդ առթիվ:

Նշենք, որ իսպանական ակումբը ձեռք է բերել կիսապաշտպաններ Տոնի Կրոսի և Խամես Ռոդրիգեսի տրանսֆերները, ովքեր տեղափոխվել են համապատասխանաբար «Բավարիա»-ից և «Մոնակո»-ից:

«Ռոդրիգեսը պայմանագիր է ստորագրել «Ռեալի» հետ: Դա լավ նորություն է մեր ակումբի համար: Մենք ձեռք ենք բերել նաև Կրոսի իրավունքները: Կարծում եմ` «Ռեալ»-ը համալրվում է գերազանց ֆուտբոլիստներով»,- նշել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն հայտնել էր նաև, որ հաղթահարել է վնասվածքի հետևանքներն ու անհամբերությամբ է սպասում մրցաշրջանի մեկնարկին:




Լրահոս