Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել այս աշնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1993թ. Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձություններից հետո հայ-թուրքական սահմանին Անկարայի կողմից կախված «կողպեքը» կարող է հանվել այս աշնանը՝ Օսմանյան Կայսրության կողմից հայերի ցեղասպանության իրականացման 100-ամյա տարելիցին ընդառաջ: Այս տեղեկատվությունը տարածել է թուրքական Taraf թերթը:

Թեև Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է Հայաստանին սահմանակից Ալիջան անցակետի բացման մասին տեղեկատվությունը, թուրքական կողմի մտադրությունների «լրջության» մասին խոսակցությունները չեն դադարում. տեղեկացնում է rosbalt.ru-ն:

Թուրքական թերթը գրում է. «Սահմանի բացման հավանականության օգտին է վկայում այն փաստը, որ 2012-ից թուրքական կողմից աշխատանքներ են տարվում Ալիջան անցակետն աշխատանքային վիճակի բերելու ուղղությամբ: Այն օժտվել է անհրաժեշտ սարքավորումներով, դեպի անցակետ տանող ճանապարհը լրիվ նորոգված է: Որպես Թուրքիային սահմանը բացելուն դրդող կողմ մատնանշվում է ԱՄՆ-ը»:




Լրահոս