Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 23-ին կազմել է 406.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.39 դրամ (նվազել է 0.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 693.02 դրամ (նվազել է 1.00 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.68 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 272.01 դրամ, ոսկին՝ 17,126.55 դրամ, պլատինը՝ 19,436.88 դրամ:

Հուլիսի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,65 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք: ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 406.50 դրամ, պահանջարկը` 406.00 դրամ:




Լրահոս