Խաչմերուկում բախվել են «Ֆոլկսվագեն» եւ «ՎԱԶ-21130» մեքենաները. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշտարակի խճուղու եւ Հույսի Ավան թաղամաս տանող փողոցների խաչմերուկում, հուլիսի 21-ին, ժամը 20.30-ին, իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «ՎԱԶ-21130» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21130»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:




Լրահոս