Դեմ են աբորտին, ու միևնույնն է՝ տղա կծնվի, թե աղջիկ. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ավանդույթները երբեմն տարօրինակ դրսևորումներ են ունենում: Թեև վաղուց մեր հասարակությունում տղա-աղջիկ հարաբերակցությունը խառնված է, և ինչպես ժողովուրդն է ասում՝ մեկ տղային տաս աղջիկ է հասնում, բայց հիմա էլ՝ մարդիկ հակառակին են ձգտում՝ իմանալով, որ աղջիկ երեխա են ունենալու, դադարեցնում են հղիությունը:

Հայտնի է, որ այս առիթով նույնիսկ խորհրդարանն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որն ուղղված կլինի հղիության արհեստական ընդհատումների դեմ:

Armlur.am-ի հարցումներում, սակայն, երևանցիներն ավելի անկողմնակալ էին: Շատերն էին նշում, որ ճիշտ է՝ տղա ժառանգ ունենալու դեպքում ազգի և ազգանվան շարունակությունն ապահոված է, բայց իրենց դստրերն էլ մինչև կյանքի վերջին պահը չեն լքում նրանց և իրենց հոգատարությամբ և ուշադրությամբ գերազանցում են տղաներին:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան

 




Լրահոս