«Ռոսնեֆտի» նկատմամբ կիրառվող սանկցիաներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ զրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե  «Ռոսնեֆտի» նկատմամբ կիրառվող սանկցիաներն ինչ ազդեցություն կամ հետեւանք կարող են ունենալ Հայաստանի վրա՝ նշեց, թե իրավիճակին մանրամասն չի ծանոթացել, որի պատճառով էլ դժվարացավ որևէ կոնկրետ բան ասել:

«Այդ սանկցիաները, որքան ես տեղյակ եմ, մի քանի աստիճանի են լինում, եւ այսօր դրան հստակ գնահատական տալ… ես որքան տեղյակ եմ, ռուս փորձագետներն էլ հստակ չեն կարողանում ասել, թե ազդեցությունն ինչպիսին կլինի: Որովհետեւ ցանկացած սանկցիա միշտ հակազդեցություն է ունենում, եւ այստեղ ես չէի ուզի, որ ոչ պրոֆեսիոնալ որեւէ մոտեցում լիներ: Իսկ պրոֆեսիոնալ առումով կարող եմ ասել, որ ճիշտ գնահատական տալն այսօր դժվար կլինի»,- նշեց նախարարը:

Նա հավելեց, թե իր ունեցած տեղեկատվությունն էլ սահմանափակվում է նրանով, ինչ  նշվում է «Ռոսնեֆտի» հայտարարություններում:   Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք կան հույսեր, որ «Նաիրիտի» հետ կապված գործարքը կկայանա, ու «Ռոսնեֆտը» ներդրումներ կանի «Նաիրիտ»-ում,  նախարարը պատասխանեց, թե առայժմ նոր տեղեկատվություն չկա, եւ մտադրությունների առումով մնում է այն տեղեկատվությունը, ինչը կար պատժամիջոցներից առաջ:




Լրահոս