Մարտունու քննչականի ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՔԾ-ից տեղեկանում է, որ քաղաքացի Եղիազար Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժնի աշխատակիցներն ապօրինի կերպով թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել նշված բաժին, առանց օրինական հիմքերի պահել են բաժնում: Այդ ընթացքում տեղեկություններ կորզելու նպատակով հոգեբանական և ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական դիրքի չարաշահում) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս