Արսեն Վենգերը հաստատեց Օսպինայի տրանսֆերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ  Կոլումբիայի հավաքականի և ֆրանսիական «Նիցայի» դարպասապահ Դավիդ Օսպինան տեղափոխվել է անգլիական ակումբ:

«Արսենալի» հիմնական դարպասապահը Շչեստնին է, սակայն եթե Օսպինան ավելի լավը լինի՝ նա կպաշտպանի մեր դարպասը»,- նշել է Վենգերը:

25-ամյա Օսպինան 2008թ.-ից խաղում  էր «Նիցայում»: Թիմի կազմում մասնակցել է Ֆրանսիայի նախորդ առաջնության 29 հանդիպման:




Լրահոս