Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ և մասնակցել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Հայկ Մաղաքելյանին այդ կարևոր ծրագիրը ֆինանսավորելու համար՝ ընդգծելով, որ դա Հայրենիք-Սփյուռք կապերի լավագույն դրսևորումներից է և կնպաստի Արցախի պաշտպանունակության ամրապնդման ու մեր բնակչության կենսապայմանների բարելավման գործին։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։




Լրահոս