Այսօր մեծագույն ծովանկարիչ Հ. Այվազովսկու 197-ամյակն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1817 թվականի հուլիսի 29-ին է ծնվել բոլոր ժամանակների մեծագույն նկարիչ համարվող Հովհաննես Այվազովսկին:

Նրան ողջ աշխարհում համարում էին հայազգի հանճարեղ նկարիչ, պատվավոր ծովակալ: Նկարիչը հանդիսանում էր Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ, համաշխարհային համբավ ունեցող նկարիչ, ով ապրում և աշխատում էր Ղրիմում: Այվազովսիկին առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում` Ղրիմում, հայի ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը, հայերեն՝ «Հովհաննես Այվազյան» (ռուսերեն՝ Ованес Айвазян)։ Նրա` որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար` նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց եվրոպական երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը ծովանկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են։

Թուրքական սուլթանն Այվազովսկուն պարգևատրել է շքանշանով, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թվականներին տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ հետո տարավ և շպրտեց ծովը։ Երկարատև ստեղծագործական կյանք ապրելով՝ նա դարձավ ժամանակի առավել հայտնի ռուսական նկարիչը։ Նկարիչը մահացել է 1900 թվականին։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։

Այվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ` տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում:

Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։

89

851_b

Emanuel_Mahtesyan1898

Image_2919

ph138753153973




Լրահոս