«Եթե դեպքը տեղի ունենար ոչ թե «Հարսնաքարում», այլ` մեկ ուրիշ տեղ, հանգամանքներն այլ կլինեին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012 թվականի հունիսի 17-ին տեղի ունեցած սպանության և բռնարարքի գործով ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի ու Արման Խաչատրյանի պաշտպան  Երեմ Սարգսյանն երեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ գործով 6 մեղադրյալներն էլ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հարությունյանի նախագահությամբ, դատապարտվեցին 12 տարվա ազատազրկմանՀիշեցնենք, որ դատավճռի համաձայն` գործով բոլոր 6 ամբաստանյալները՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, առաքիչ Արթուր Բաբլոյանը և մատուցող Դավիթ Ադամյանը, դատապարտվել էին 12 տարվա ազատազրկման: 

Armlur.am-ի հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ եթե Վճռաբեկ դատարանը չբավարարի բողոքը, ինքը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Նախ ստորադաս դատարանները թույլ են տվել բազմաթիվ դատական սխալներ, նյութական ու դատավարական իրավունքի նորմերի էական ու կոպիտ խախտումներ: Միջնորդել եմ Նորայր Հայրապետյանի մասով ամբողջությամբ բեկանել դատական ակտը, ուղարկել նոր քննության, կամ, արդարադատության շահերից ելնելով, բեկանել կամ փոփոխել այն, իսկ Արման Խաչատրյանի մասով՝  նաև կարճել քրեական գործը՝ ըստ էության արդարացնելով նրան»,- տեղեկացրեց պաշտպանը:

Վերջինիս համոզմամբ` տուժողների ցուցմունքները եղել են անարժանահավատ, ավելին՝ նրանց ցուցմունքները որոշ դեպքերում հաստատում են ամբաստանյալների նշած հանգամանքները:

Այսինքն` Երեմ Սարգսյանը վստահ է, որ դատարանների հիմնավորումները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին:

Ըստ պաշտպանի, եթե դեպքը տեղի ունենար ոչ թե «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, այլ մեկ  ուրիշ վայրում, հանգամանքներն այլ կլինեին:

«Գործով կայացվել է կամայական դատավճիռ՝ ամբաստանյալների արարքները չեն անհատականացվել ու կայացվել են միահավասար պատիժներ՝ բոլոր 6 ամբաստանյալները դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի»,- շարունակելով խոսքը` ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը:




Լրահոս